22.12.2024
Բժեզինսկին ԱՄՆ-ին և Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով գնալ փոխզիջման
18.03.2015
Բժեզինսկին ԱՄՆ-ին և Ռուսաստանին առաջարկել է Ուկրաինայի հարցով գնալ փոխզիջման

Ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին խորհուրդ է տվել ԱՄՆ իշխանություններին՝ մշակել ուկրաինական ճգնաժամի լուծման հայեցակարգ, որը կգոհացնի ինչպես Արևմուտքին, այնպես էլ Ռուսաստանին։ Նա նաև խորհուրդ է տվել ԱՄՆ-ին չստորացնել Վլադիմիր Պուտինին։ The Times-ի հետ զրույցում Բժեզինսկին նշել է, որ Ուկրաինայի ճգնաժամը պետք է լուծվի փոխզիջմամբ, որն ընդունելի կլինի Արևմուտքի և Ռուսաստանի կողմից։ Նրա տեսանկյունից ԱՄՆ-ը պետք է Ռուսաստանին երաշխիքներ տա, որ Կիևը չի միանա ՆԱՏՕ-ին։ Ըստ այդմ՝ նրա կարծիքով, Արևմուտքը պետք է օգնի Ուկրաինային՝ դառնալ ԵՄ ժողովրդավարական անդամ։ Բժեզինսկին անդրադարձել է նաև Կիևին մահաբեր սպառազինության հնարավոր տրամադրման հարցին։ «Մենք պետք է Պուտինին ասենք՝ ակնհայտ չփորձելով նրան ստորացնել, որ եթե նա ռազմական գործողություններ սկսի, ապա մեզ չի մնա ո՛չ քաղաքական, ոչ էլ այլ ընտրություն, բացի ուկրաինացիներին սպառազինություն տրամադրելը»,- պարզաբանել է նա։ Նրա կարծիքով՝ հրադադարի ռեժիմի ժամանակ ԱՄՆ-ը պետք է պահի սպառազինության մատակարարման հռետորաբանությունը, քանի այն կարող է կիրառվել որպես արդարացում հակամարտության վերսկսման համար։ Բժեզինսկին կարծում է, որ Օբաման պետք է ոչ միայն սպառնա Ռուսաստանին պատժամիջոցներով և դատապարտումներով, այլև տրամադրի ուկրաինական ճգնաժամի լուծման համապարփակ հայեցակարգ։