21.04.2025
Թրամփի որոշումը Անկարայի աչքում ոչ մի նշանակություն չունի
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան սկսել են ՌԾՈՒ համատեղ զորավարժությունները

ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Հարավային Կորեան սկսել են երկօրյա համատեղ ռազմածովային զորավարժությունները: Այս մասին հայտնել են Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեից հայտնել են, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները համակարգչային մոդելավորման միջոցով կմշակեն նավերի միջեւ տեղեկությունների փոխանակումը հյուսիսկորեական բալիստիկ հրթիռների արձակման պայմաններում:

Ճապոնիայի եւ Կորեական թերակղզու մերձակայքի ջրերում անցկացվող զորավարաժանքներին մասնակցում են վաղ հայտնաբերման համակարգրերով հագեցած ամերիկյան Stethem ավիակիրը, հարավկորեական «Սոե Յու Սոնյոնը (Ryu Seong-yong - DDG-993), ինչպես նաեւ ճապոնական «Տյոկայը»:

Դեկտեմբերի 4-ից 8-ը ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան անցկացրել էին ՌՕՈՒ-ի Vigilant AC վարժանքները: Դրանք պատմության մեջ ամենախոշորն էին, որոնց մասնակցել էին մոտ 230 օդանավեր, այդ թվում՝ ամերիկյան F-22 6 անտեսանելի կործանիչ:

Սահակաշվիին տեղափոխել են դատարան. պետք է որոշվի նրա նկատմամբ խափանման միջոցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան