Թրամփի որոշումը Անկարայի աչքում ոչ մի նշանակություն չունի
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության նկատմամբ հարված է անվանել: Այդ մասին, ինչպես հաղորդում է Anadolu-ն, Սիվաս նահանգում՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստում, հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:
«Այս քայլը սադրանք է՝ ուղղված տարածաշրջանի իրավիճակի ապակայունացմանը, հարված Մերձավոր Արեւելքի խաղաղությանը, կայունությանը եւ անվտանգությանը», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թրամփի որոշումը Անկարայի աչքում ոչ մի նշանակություն չունի:
«Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունը եւ ԱՄՆ դեսպանատունն այս քաղաք տեղափոխելը անիմաստ քայլ է Թուրքիայի աչքերում», - ասել է Թուրքիայի նախագահը: