Երկու հաշմանդամ և 4 զոհված զինծառայողների ընտանիքներ ստացել են հատուցումներ հիմնադրամից
Զինծառայողների ապահովության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 04.12.2017թ. որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 2 հաշմանդամ եւ 4 զոհված զինծառայողների ընտանիքների:
Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ I խմբի հաշմանդամ ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Նարեկ Գրիգորյանը կստանա միանվագ 10 000 000 ՀՀ դրամ, իսկ հետագա 20 տարիների ընթացքում ամսական 200 000 ՀՀ դրամ:
II խմբի հաշմանդամ, ժամկետային պարտադիր զինծառայող Ռոման Գեւորգյանը կստանա 5 000 000 ՀՀ դրամ միանվագ հատուցում, իսկ հետագա 20 տարիների ընթացքում կստանա ամսական 150 000 ՀՀ դրամ:
Ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Հայկ Խաչատրյանի, շարքային Զապլին Մարգարյանի, շարքային Տիգրան Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Սեյրան Սարգսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար: