1.07.2025
Երկու հաշմանդամ և 4 զոհված զինծառայողների ընտանիքներ ստացել են հատուցումներ հիմնադրամից
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարը Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 11-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քարոլին Մյուգարին և Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Նախարար Նալբանդյանը կարևորեց համահայկական խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղղությամբ Ամերիկայի հայկական համագումարի բեղմնավոր գործունեությունը, ինչպես նաև՝ արտգործնախարարության հետ շարունակական համագործակցությունը։


Անդրադարձ արվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։ Հանգամանալից քննարկվեցին համահայկական օրակարգի հարցեր:

Ճապոնիան ցանկանում է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով