15.05.2025
ՌԴ-ը չի օգտագործի Ինջերլիկ ավիաբազան. ռազմական փորձագետներ
04.07.2016
ՌԴ-ը չի օգտագործի Ինջերլիկ ավիաբազան. ռազմական փորձագետներ

Թուրքիան, առաջարկելով Ռուսաստանի ահաբեկչության դեմ պայքարում օգտվել Ինջերլիկ ավիաբազայից, փորձում է ցուցադրել, թե ինչպես է պայքարում ահաբեկչության դեմ: Այդ մասին հայտարարել է գնդապետ, ռազմական փորձագետ Միխայիլ Տիմոշենկոն: «Թուրքերը ցանկանում են ցուցադրել թե նրանք բաց են, նրանք պայքարում են ահաբեկչության դեմ: Ինջերլիկի հարցով դեռևս վերջնական որոշում չկա, քանի որ այնտեղ գնտվում են ամերիկացիները», - հեգնանքով նկատել է Միխայիլ Տիմոշենկոն, փոխանցում է life.ru կայքը: Ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին հայտարարել է, որ ռուսական օդանավերի տեղակայումը Թուրքիայի Ինջերլիկ ռազմաբազայում քիչ հավանական է, քանի որ այնտեղ իրական տերերն ոչ թե թուրքերն են, այլ ամերիկացիները: Բացի այդ, ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարի համար ՌԴ-ը օգտագործում է Սիրիայում գտնվող Հմեյմիմ ռազմակայանը: Նրա խոսքով, Ինջերլիկի առաջարկությունը շատ խնդրահարույց է, քանի որ դա ամերիկյան ռազմակայան է, որը գտնվում է թուրքական տարածքում: Ըստ նրա, թուրքերն իրականացնում են ռազմակայանի միայն սպասարկումը. նրանք այնտեղ տեր չեն, փոխանցում է РИА Новости-ն: Բուժինսսկին հավելել է, որ եթե անգամ ամերիկացիները թույլատրեն ռուսական օդանավերի տեղակայում, այդ ռազմակայանի օգտագործման նպատակահարմարությունը կասկածի տակ է, քանի որ ՌԴ-ը օգտագործում է սիրիական Հմեյմիմը: