Մենք շատ մտահոգված ենք Կովկասում ստեղծված իրավիճակով։ Դա վերաբերվում է Վրաստանին ու Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությանը։ Այդ մասին azeri.today–ին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Յանուշ Օնիշկևիչը։Նրա խոսքով, շատ վատ է, որ այդ հակամարտության ընթացքում տուժում են կանայք և երեխաներ`առկա է վտանգ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է ապասառեցվել։«Լեհաստանը շատ լավ գիտի ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերությունների մասին, սակայն հայկական կողմի համար օգտակար կլիներ նաև լավացնել հարաբերությունները ԵՄ–ի հետ»,– հավելել է նա։