Իրաքյան Քրդստանում հանրաքվեի անցկացման խոչընդոտումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել տարածաշրջանում անվտանգության ոլորտում։ Այդ մասին հայտարարել է Իրաքում Թուրքիայի նախկին դեսպան Ունալ Չևիկոզը։Ըստ նրա, հանրաքվեն խոչընդոտելը կարող է առճակատման բերել տարածաշրջանում` անհրաժեշտ է ավելի հաշվարկված մոտեցում ցուցաբերել հանրաքվեից հետո իրավիճակի վերահսկման նկատմամբ, փոխանցում է Sputnik–ը։Նա նշել է, որ պետք է մշակել երկխոսության մեխանիզմ Էրբիլի ու Բաղդադի միջև հանրաքվեից հետո։