5.07.2025
Սիրիա ժամանեց Հայաստանից մարդասիրական օգնությամբ առաջին օդանավը
04.10.2016
Սիրիա ժամանեց Հայաստանից մարդասիրական օգնությամբ առաջին օդանավը

«Հումանիտար օգնությամբ 1-ին օդանավը վայրեջք կատարեց Հմեյնիմ ավիբազայում։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղում է՝ այն ընդունելու համար», - տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական էջը Թվիթերում: Հայաստանի արտգործնախարարությունը Թվիթերում նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` հայաստանյան մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու համար: Անցած շաբաթ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը հաղորդել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: Ավելի վաղ էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որով խորին մտահոգություն էր հայտնում վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: