Ալեքսեյ Ուլյուկաեւին ճանաչել են մեղավոր կաշառք վերցնելու համար
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու համար։ Այս մասին հայտարարվել է Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանում, որտեղ դեկտեմբերի 15-ին հրապարակվել է Ուլյուկաեւի դատավճիռը։ Ուլյուկաեւի պատիժը կհրապարակվի է ավելի ուշ, հաղորդում է Meduza-ն։
Մեղադրող կողմը պահանջում է, որ նախկին նախարարը 10 տարվա ազատազրկման դատապարտվի ու պատիժը կրի խիստ անվտանգության ռեժիմով գաղութում եւ 500 միլիոն ռուբլու տուգանք վճարի:
Պաշտպանող կողմը արդարացում է պահանջում պաշտպանյալի համար։
Ալեքսեյ Ուլյուկաեւը մեղադրվում է «Ռոսնեֆթ»-ի ղեկավար Իգոր Սեչինից կանխիկ 2 մլն դոլար կաշառք ստանալու մեջ: Ապօրինի վարձատրությունը, ըստ մեղադրանքի, Ուլյուկաեւը ստացել է «Ռոսնեֆթ»-ի կողմից «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերի գնման գործարքի համար Տնտեսական զարգացման նախարարության տրված դրական եզրակացության համար: Ուլյուկաեւը կտրականապես մերժում է առաջադրված մեղադրանքը:
Իգոր Սեչինը չորս անգամ հրավիրվել էր դատարան վկայություն տալու համար, բայց չի ներկայացել` արդարանալով աշխատանքային հագեցած գրաֆիկով: