Կառավարությունն այսօրվա իր նիստում հաստատեց Քաղաքաշինության նախարարության փոխարեն Քաղաքաշինության պետական կոմիտե և Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությանը կից զբոսաշրջության պետական կոմիտե ստեղծելու մասին որոշման նախագծերը: Երկու հարցը լուծվելու է նախագահի հրամանագրով: Հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ կառավարությանն առընթեր մարմիններ այլևս չեն լինելու, լինելու են միայն կառավարությանը ենթակա։ Հիշեցնենք, կառավարության կազմում այլևս չկա քաղաքաշինության նախարարություն: