23.12.2024
Վրաստանում քննարկում են Սահակաշվիլիի նշանակումը և ցավակցում Օդեսային
01.06.2015
Վրաստանում քննարկում են Սահակաշվիլիի նշանակումը և ցավակցում Օդեսային

Օդեսայի նահանգապետ նշանակվելուց և Ուկրաինայի քաղաքացիություն ստանալուց հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ում Վրաստանում մի քանի քրեական գործերով մեղադրանք են առաջադրում, կրկին անգամ հայրենիքում հայտնվել է թեժ բանավեճերի կենտրոնում: Իշխող Վրացական երազանք կոալիցիայի պատգամավորները, ովքեր վերջին ամիսների ընթացքում չէին թաքցնում իրենց դժգոհությունն Ուկրաինայում վրացական նախկին իշխանությունների ներկայացուցիչներին պաշտոնների նշանակման վերաբերյալ, Սահակաշվիլու նշանակումը համարել են Կիևի լուրջ սխալը, փոխանցում է BBC-ն: «Ես ցավակցում են իմ համար բարեկամ ուկրաինացի ժողովրդին և հատկապես Օդեսայի բնակչությանը», - նշել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Դավիդ Սագանելիձեն՝ մեկնաբանելով Սահակաշվիլիի նշանակումը: Նրա խոսքով, այդ կադրային նշանակումն ուկրաինական կառավարության շատ մեծ սխալն է, սակայն դա նրանց որոշումն է և ինքը դրան չի խառնվում: Սահակաշվիլին լքել է Վրաստանն իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո՝ 2013թ.-ին, սակայն մինչև այս պահը շարունակում է հանդիսանալ Միացյալ ազգային շարժում ընդդիմադիր ամենախոշոր ուժի ղեկավարը: Հայրենիքում նախկին նախագահին մեղադրում են մի քանի քրեական գործերի շրջանակներում, այդ թվում պետական բյուջեի գումարների մխսման մասով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիության տրամադրման մասին հրամանագրի ստորագրումը Վրաստանում շատերի համար դարձել է անակընկալ, քանի որ Սահակաշվիլին մինչ այդ հայտարարում էր, որ չի պատրաստվում ուկրաինական անձնագիր ստանալ: Պորոշենկոն մինչ այդ էլ Սահակաշվիլին պաշտոններ էր առաջարկում իշխանությունում: Նախորդ տարվա նոյեմբերին Պորոշենկոն ցանկանում էր նրան նշանակել առաջին փոխվարչապետի պաշտոնում, իսկ երբ վերջինս հրաժարվել է՝ նշանակվել է ազգային հակակոռուպցիոն բյուրոյի նախագահի պաշտոնում, փոխանցում է РБК-ն: Երկու դեպքում էլ Սահակաշվիլին մերժել էր Պորոշենկոյի առաջարկն այդ թվում Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու պատճառով: Հրաժարվելու ևս մեկ պատճառն այն էր, որ ըստ Սահակաշվիլու, նա չէր ցանկանում դառնալ ուկրաինական քաղաքականության մասերից մեկը, քանի որ այն անհասկանալի է և նրա ոճի մեջ չէ: Թե ինչու է նրա կարծիքը փոխվել, Սահակաշվիլին դեռևս չի բացատրել: Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ հրաժարվելով Վրաստանի քաղաքացիությունից՝ Սահակաշվիլին վիրավորել է երկիրը և նախագահի ինստիտուտը: Իրավաբանների խոսքով, ստանալով Ուկրաինայի անձնագիր՝ Սահակաշվիլին կարող է զրկվել ոչ միայն Վրաստանի քաղաքացիությունից, այլ նաև զրկվել հայրենիքում քաղաքական գործունությամբ զբաղվելու իրավունքից: Ըստ վրացական օրենսդրության՝ այլ պետության քաղաքացիության ձեռք բերումը զրկում է տվյալ մարդուն Վրաստանի քաղաքացիությունից, բացի այն դեպքերից, երբ նախագահը ինքն է շնորհում երկքաղաքացիության իրավունք: «Նախագահը կարող է երկքաղաքացիություն շնորհել այն դեպքում, երբ նա գտնում է, որ տվյալ մարդն ունի ինչ-որ արժանիքներ պետության առջև և նրան երկքաղաքացիության իրավունքի շնորհումը բխում է երկրի շահերից», - նշել է Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Գեորգի Գոցիրիձեն: Նրա խոսքով, վրացական օրենսդրությամբ, օտարերկրյա քաղաքացին իրավունք չունի Վրաստանում քաղաքական կուսակցություններ հիմնել, դառնալ կուսակցության անդամ և մասնակցել նրա գործունեությանը: «Ելնելով դրանից, եթե Սահակաշվիլին զրկվի Վրաստանի քաղաքացիությունից, նա չի կարող հանդիսանալ Ազգային շարժման առաջնորդ և կուսակցությունում որևէ պաշտոններ զբաղեցնել», - նշել է իրավաբանը: Ազգային շարժում կուսակցության պատգամավոր Գեորգի Վաշաձեի խոսքով, Սահակաշվիլին չի պատրաստվում դիմել Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու պահանջով: «Ինչ վերաբերվում է կուսակցության ղեկավարի պաշտոնին, ապա դրա մասին խոսելը վաղ է: Դա կախված է իհարկե իշխանությունների քայլերից այդ հարցերի հետ կապված», - նշել է Վաշաձեն: Կուսակցությունում նշում են, որ Վրաստանում քրեական հետապնդման հետևանքով, որը Միացյալ ազգային շարժումը համարում է քաղաքական երանգներ ունեցող, Սահակաշվիլին հնարավորություն չի ունեցել լիարժեք զբաղվել քաղաքական գործունեությամբ հայրենիքում նաև մինչ Ուկրաինայում վերջին նշանակումը: Կուսակցության միջազգային հարցերով քարտուղար Գիգա Բոկերիան նշել է, որ Սահակշվիլիի համար կարևոր էր ակտիվորեն մասնակցել Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ այտեղ այսօր որոշվում է ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Վրաստանի ապագան: «Դա շատ կարևոր է ոչ միայն էմոցիոնալ տեսանկյունից, այլ դա ամբողջ տարածաշրջանի ապագայի հարցն է, այդ թվում Վրաստանի: Ես կարծում եմ, որ հենց այդ պատճառով Միխեիլ Սահակաշվիլին համաձայնվել է զբաղեցնել այդ պաշտոնը»,-նշել է նա: Այն ժամանակ, երբ Սահակաշվիլու կողմնակիցները խոսում են Ուկրաինայում բարեփոխումների անհրաժեշտության մասին, իշխող կոալիցիայի պատգամավորները կասկածում են, որ Սահակաշվիլու նշանակումը Ուկրաինայի համար կունենա դրական հետևանքներ: «Ուկրաինայի համար մենք ցավում ենք և չենք կարող այդ երկրին ցանկանալ այն քաղաքականության իրականացումը, որը Վրաստանում իրականացրել է Սահակաշվիլին», - նշել է պատգամավոր Էկա Բեսելիան՝ մեկնաբանելով Սահակաշվիլիի նշանակումը և հավելել,որ նա ոչ մի լավ բան չի բերելու: Իշխող կուսակցության անդամները, որոնք նախկին կառավարությանը մեղադրում են ավտորիտար կառավարման և մարդու իրավուքների խախտման մեջ, իրենց մտահոգությունն են հայտնում Կիևի կողմից Վրաստանի նախկին չինովնիկներին Ուկրաինայում տարբեր պաշտոնների նշանակումների վերաբերյալ: Այնուամենայնիվ իշխանությունները հայտարարել են, որ Թբիլիսին չի պատրաստվում նախկին նախագահի և նրա կողմնակիցների նշանակումների հետ կապված վատթարացնել հարաբերությունները մի պետության հետ, որը Վրաստանի ռազմավարական գործընկերն է: Վրաստանի դատախազության փորձերը Սահակաշվիլիին հայրենիք արտահանձնելու հետ կապված հաջողությամբ չեն պսակվել: Վրաստանի գլխավոր դատախազությունը մինչ այդ հայտարարել է, որ ուկրաինական կողմը հրաժարվել է ձերբակալել և արտահանձնել Սահակաշվիլիին: