5.07.2025
Փորձագետ. Ղազախստան-Ադրբեջան նավթամուղը տնտեսական օգուտներ է բերելու
07.10.2016
Փորձագետ. Ղազախստան-Ադրբեջան նավթամուղը տնտեսական օգուտներ է բերելու

Եսկենե-Կուրիկ-Բաքու նոր նավթամուղը կօգնի Ղազախստանին զգալի տնտեսական օգուտներ քաղել, կրճատել տեղափոխությունների ինքնարժեքն ու ռիսկերը ու թույլ կտա զարգացնել Ադրբեջանի ու Ղազախստանի տնտեսությունները: Այդ մասին BNews.kz հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկաս քաղաքագետների ակումվի ղեկավար Իլգար Վելիզադեն: Նա նշել է, որ նավթամուղի կառուցումն ոչ միայն էներգետիկ նախագիծ է, այլ նաև համակարգային աշխատանք՝տարածաշրջանների զարգացման համար: Վելիզադեի խոսքով, համագործակցության նոր մակարդակը կարող է ազդել Բաքվի ու Աստանայի առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա ու ավելացնել երկկողմ ապրանքաշրջանառությունը: Ըստ նրա, ադրբեջանական կողմն առաջարկում է եվրոպական շուկաներ ղազախական նավթի ու նավթամթերքների առաքման այլընտանքային ճանապարհներ, ինչը նաև ազդում է ադրբեջանական ենթակառուցվածքների զարգացման վրա ու բերում է եկամուտներ տարանցումից: Վելիզադեն հավելել է, որ Ղազախստանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը հատուկ հետաքրքրություն է առաջացնում Ադրբեջանի մոտ: