25.11.2024
Ավտոմատավոր անձիք. Ինչո՞ւ է ուղեժացվել ՀՀ պետական շենքերի հսկողությունը
prev Նախորդ նորություն

Բլոգեր Լապշինին փորձում են ստիպել Ադրբեջանից ներողություն խնդրել

Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինին փորձում են ստիպել Ադրբեջանից ներողություն խնդրել:

Haaretz-ը հայտնել է, որ Իսրայելը պաշտոնական Բաքվին առաջարկել է Լապշինի ներողությամբ նամակ փոխանցել, եթե Ադրբեջանը հրաժարվի արտահանձնման գաղափարից: Նամակն արդեն ձեւակերպված է, եւ միայն Ադրբեջանի համաձայնությանն են սպասում, որից հետո այն կուղարկվի Ադրբեջանի ԱԳ նախարարություն: Ադրբեջանական կողմը առաջարկը չի մերժել, սակայն դեռեւս չի պատասխանել:

Պարբերականը նշել է, որ երբ Լապշինը որոշել է ներողությամբ նամակ գրել, ադրբեջանցիները հայտնել են, որ գրավոր ներողությունը պատրաստ են ընդունել միայն Բելառուսից Լապշինին արտահանձնելուց հետո: Նրանք նշել են, որ «այս գործը սկզբունքի հարց է» եւ նրան կազատեն միայն արտահանձնելուց հետո: Այդուհանդերձ, Լապշինը վախենում է, որ ադրբեջանցիներն իրենց խոստումը չեն կատարի: