25.11.2024
ՌԴ և Ավստրիայի ԱԳ նախարարները կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցը
prev Նախորդ նորություն

Ավտոմատավոր անձիք. Ինչո՞ւ է ուղեժացվել ՀՀ պետական շենքերի հսկողությունը

Կառավարության շենքում էականորեն ուժեղացվել է անվտանգությունը: Ինչպես հայտնում է VERELQ-ի թղթակիցը կառավարության շենքում լրագրողները նկատել են զգալիորեն ավելացվել են անվտանգության աշխատակիցների թիվը:

Անվտանգության աշխատակիցները եթե նախկինում հերթապահություն էին իրականացնում միայն մուտքի շրջակայքում, ապա այսօր արդեն բոլոր հարկերում: Անվտանգության աշխատակիցները զինված ավտոմատներով ուշադիր հետեւում են կառավարության շենք մտնողներին: Անվտանգության աշխատակիցներն հսկողություն են իրականացնում անգամ զուգարանի շրջակայքում:

Հատկանշական է, որ անվտանգության միջոցառումների ուժեղացումը տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարձակման փորձի պատրաստման մասին մամուլով լուրերի հրապարակումից հետո:

Ըստ մամուլի հրապարակումների, որոնք չեն հաստատել անվտանգության ծառայությունները, ԱԱԾ-ի կողմից Սարգսյանի դեմ մահափորձի այդ ծրագրի բացահայտումից հետո ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և, առհասարակ, Սարգսյանի անվտանգության հսկողությունը: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանն այս տարի հունվարի 5-ին անսպասելի մեկնեց արձակուրդ:

Պաշտոնական արարողակարգի համաձայն՝ երկրի նախագահը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հունվարի 6-ին Էջմիածնում մասնակցում են Սուրբ Ծննդյան պատարագին, մինչդեռ այս տարի Սարգսյանը ներկա չէր: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նրա անսպասելի արձակուրդը կապված է առողջական խնդիրների հետ: Իսկ գուցե նրան մեկուսացրել են` հնարավոր վտանգը չեզոքացնելու համա՞ր»: