27.11.2024
Ադրբեջանական զինուժը կիրառել է «Սև նետ», «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Որոշ հարկատուներ այլևս չեն ներառվի տարեկան ստուգումների ցանկում

Վարչապետը պահանջում է հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները: Այս մասին Կարեն Կարապետյանը հայտարարեց կառավարության այսօրվա նիստում՝ անդրադառնալով սեպտեմբերին իր կողմից տրված այն հանձնարարականին, թե հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ փոքր ու մանր ձեռնարկություններում՝ ծայրահեղ դեպքերում:

Կարապետյանի խոսքով, ՊԵԿ-ն ահազանգել է, որ առկա են մի շարք բացասական երևույթներ: Խոսքը, մասնավորապես, իրացման շրջանառությունների և գների, աշխատողների թվաքանակի, վարձատրությունների մեծությունների թերհայտարարագրումների, ծախսերի ուռճացման և այլ երևույթների մասին է

«Վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին, իսկ հարկային վճարումներից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից, պետք է կանխվի: Հանձնարարում եմ հսկողություն սահմանել այս երևույթների նկատմամբ՝ կիրառելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը և յուրաքանչյուր եռամսյակ տեղեկություն ներկայացնել ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությանն արձանագրված խախտումների վերաբերյալ: Ինչպես նաև՝ պարբերաբար հրապարակել խախտումներ թույլ տված հարկ վճարողների տվյալները»,- ՊԵԿ նախագահին հանձնարարեց ՀՀ վարչապետը:

Եվս մեկ հանձնարարական իջեցվեց՝ այն հարկ վճարողները, որոնք ՊԵԿ-ին առցանց հասանելի կդարձնեն իրենց հաշվապահական հաշվառման համակարգերը և կամավոր կուղղեն կոմիտեի կողմից արձանագրած անճշտությունները, այլևս չեն ներառվի տարեկան ստուգումների ցանկում: