27.11.2024
Վարչապետ. Որոշ հարկատուներ այլևս չեն ներառվի տարեկան ստուգումների ցանկում
prev Նախորդ նորություն

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների 8-րդ փուլը

Երևանում կայացել է ՀՀ և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:

Քննարկվել են համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես նաև ընդհանուր, ինստիտուցիոնալ և եզրափակիչ դրույթների գլուխները: Կողմերին հաջողվել է փոխըմբռնման գալ մի շարք հարցերի շուրջ։

Ամփոփելով բանակցությունները՝ կողմերը տեղեկություններ են փոխանակել նաև ոլորտային ու առևտրի հարցերի գլուխների շուրջ ընթացող քննարկումների արդյունքների մասին և հստակեցրեցին Բրյուսելում բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ժամկետները: