27.11.2024
Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ բանակցությունների 8-րդ փուլը
prev Նախորդ նորություն

Հանրությունը պետք է տեղեկացված լինի ներդրումների մասին. Վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց գերատեսչությունների ղեկավարներին իրենց ոլորտներում իրականացնել ներդրումային ծրագրերի գույքագրում և գործադիրի աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերը, որոնցում կանխատեսվում են ներդրումների իրականացում ընթացիկ 2017 թվականին:

Ըստ վարչապետի՝ ոլորտի պատասխանատուները պետք է հստակ նշեն ներդրումների կանխատեսվող ծավալը:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը հստակ պետք է հաշվետվություն տան, թե 2017 թվականին իրենց ոլորտներում ինչ ներդրումներ են ակնկալում»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ներդրումների աղբյուրները կարող են լինել տարբեր՝ վարկային, բյուջետային և այլն: