27.11.2024
Հանրությունը պետք է տեղեկացված լինի ներդրումների մասին. Վարչապետ
prev Նախորդ նորություն

Մարտիրոսյան. «Ժառանգությունը» պայքարում է Օսկանյան-Օհանյան-Ծառուկյան-Հովհաննիսյան դաշինքի կայացման համար

Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան և Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքը, եթե այն ձևավորվի, իրական իշխանափոխության հայտ կարող է ներկայացնել: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Եթե Գագիկ Ծառուկյան դաշինքը միավորվի Օհանյան-Օսկանյան միավորման հետ, ապա այդ դեպքում ես տեսնում եմ հաղթանակի հնարավորություն»,- ասաց Մարտիրոսյանը:

Միևնույն ժամանակ նա նշեցմ որ քննարկումները դեռ շարունակվում են և «Ժառանգությունը» պայքարում է, որպեսզի այդ լայն դաշինքը իրականություն դառնա:

Նշենք, երկու օր առաջ Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետությունն» ու Արամ Գասպարի Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարեցին ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին: Այսօր արդեն հայտարարվեց, որ այդ դաշինքին միացել է Արթուր Ալեքսանյանի ««Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը: Իր հերթին Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունում նաև խոսեց լայն դաշինք ձևավորելու հրամայականի մասին: