Թուրքիան Եվրապայում ապրող հայերի ու թուրք գրողների դեմ մահափորձել է կազմակերպելու. Փայլան
Եվրոպայում ապրող հայերի ու Թուրքիայից հեռացած հայտնի թուրք գրողների եւ լրագրողների դեմ Թուրքիայից մահափորձեր են կազմակերպվելու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Նրա խոսքով, որը փոխանցում է Թուրքական Evrensel–ը, տարբեր վստահելի աղբյորներից տեղեկություններ է ստացել, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մեծ աղմուկ բարձրացնող գործողություններ է ցանկանում իրականացնել Եվրոպայում ապրող հայերի, ալեւիների ու Թուրքիայից հեռացածների դեմ, հայտնում է news.am-ը։
«Իշխող կուսակցությունը կոնկրետ մահափորձեր է կազմակերպելու Եվրոպայում ապրող հայտնի հայերի ու Թուրքիայից հեռացած գրողների ու լրագրողների դեմ։ Եվրոպայի անվտանգության մարմիններն արդեն տեղյակ են այդ ծրագրերի մասին եւ անվտանգության միջոցառումներ են իրականացնում», - ասել է Փայլանը։