19.04.2025
Վրաստանն իր օտարերկրացի հյուրերին կպարտադրի ապահովագրել մեքենաները
prev Նախորդ նորություն

Կոնգրեսը հավանություն է տվել Վրաստանին Javelin հակատանկային համալիրների վաճառքին

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների վաճառքի մասին առաջարկին, այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, գրում է apsny.ge կայքը:


«Javelin հակատանկային համալիրների ձեռքբերման տեսանկյունից մենք կարևոր հաջողություն ենք գրանցել, այս տարվա մարտի 29-ին ես գրավոր դիմել եմ ԱՄՆ ռազմական դեպարտամենտին, հրապարակային կերպով այդ որոշման մասին հայտնի դարձավ նոյեմբերին: Քաղաքական որոշումն արդեն կայացված է, և ես ուզում եմ հայտնել ձեզ, որ ԱՄՆ Կոնգրեսն այս հարցի հետ կապված դրական որոշում է տվել», - ասել է Իզորիան:


Ըստ նրա՝ ԱՄՆ Կոնգրեսի այս որոշումը նշանակում է ԱՄՆ-ի կողմից Վրաստանի պաշտպանության ոլորտում կատարված բարեփոխումների ընդունում:

Թուրքիան Եվրապայում ապրող հայերի ու թուրք գրողների դեմ մահափորձել է կազմակերպելու. Փայլան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար