8.06.2025
Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Վրաստանն իր օտարերկրացի հյուրերին կպարտադրի ապահովագրել մեքենաները

Հաջորդ տարվանից օտարերկրացիները ստիպված կլինեն մեքենաներն ապահովագրել, որպեսզի Վրաստանի տարածքով կարողանան տեղաշարժվել: Այս մասին տեղեկացնում է Apsny.ge-ն: Այս ապահովագրությունը նախատեսված է օրենքով, որը երրորդ ընթերցմամբ հաստատել է Խորհրդարանը:

Արտասահմանում գրանցված ավտոմեքենայի տիրոջը կառաջարկեն 15-օրյա, ամսական և տարեկան փաթեթներ` 30, 50 և 292 լարի համապատասխանաբար: Պարտադիր սակագնային փաթեթը սահմանում է ավտոբուսային (1Y-480) և մոտոցիկլետով փոխադրումների ապահովագրություն: Այս փոփոխության նախաձեռնողը պետական ապահովագրական վերահսկողության ծառայությունն է, որի ղեկավարի դիմումի համաձայն՝ առաջին փուլում փաթեթները կվաճառվեն մեկ միասնական փաթեթով՝ ընդհանուր դուստր կազմակերպության միջոցով:



Առաջին փուլի ընթացքում առանց ապահովագրության տեղաշարժվող տրանսպորտային միջոցների տուգանումից ստացված միջոցները15 ապահովագրական ընկերությունների միջև հավասարապես կբաշխվեն, իսկ հետագայում արդեն դեր կխաղա մրցակցային գործոնը: Ուղևորատար մեքենաների տուգանքը 100 լարի է, ավտոբուսինը՝ 200 լարի:

Կոնգրեսը հավանություն է տվել Վրաստանին Javelin հակատանկային համալիրների վաճառքին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին