19.04.2025
Տրանսկասպյան խողովակաշարի կյանքի կոչումը բխում է ԵՄ–ի շահերից
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը. Չավուշօղլու

Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում՝ երեք երկրների արտգործնախարարների 5-րդ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշել է Չավուշօղլուն՝ Ադրբեջանն ու Իրանը հանդիսանում են էներգետիկ համագործակցության պլանում Թուրքիայի համար կարևոր երկրներ։

«Թուրքիան Իրանից ներկրում է բնական գազ և մտադիր է մեծացնել գնման ծավալները»-ասել է Չավուշօղլուն։
Ներկայում Իրանի գազային խոշորագույն հաճախորդը Թուրքիան է, որը հարևանից ներկրում է օրական 30 մլն խորանարդ մետր գազ։

Չավուշօղլուի խոսքով՝ ներկայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև իրականացվում է կարևորագույն էներգետիկ նախագծերից մեկը՝ Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) շինարարությունը։

Վրաստանն իր օտարերկրացի հյուրերին կպարտադրի ապահովագրել մեքենաները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար