8.06.2025
Իրանը, Ադրբեջանն ու Թուրքիան դեմ են Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ որոշմանը
prev Նախորդ նորություն

Վրաստանն իր տարածքում տեղակայել է ֆրանսիական ՀՕՊ համակարգ

Վրաստանն իր տարածքում տեղակայել է Ֆրանսիայից գնված հակահրթիռային պաշտպանության համակարգ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան խորհրդարանում հանձնաժողովային լսումների ժամանակ։

Նա նշել է, որ Թբիլիսին պատրաստ է շարունակել համագործակցությունը Փարիզի հետ անվտանգության ոլորտում։ Իզորիան հավելել է, որ հետագայում ծրագրված է ֆրանսիական կողմից վրացի սպաերի վերապատրաստումը, ովքեր կղեկավարեն ՀՕՊ համակարգը։

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որպեսզի համագործակցության առաջին փուլի շրջանակում մեր օդային տարածքը լինի ավելի պաշտպանված, և մենք պատրաստ ենք շարունակելու աշխատանքը երկրորդ փուլի վրա մեր ֆրանսիացի գործընկերների հետ»,-ասել է Իզորիան։

Վրաստանի կողմից ֆրանսիական ՀՕՊ համակարգերի գնման մասին համաձայնագրերը ստորագրվել են 2015 թվականի ամռանը։

Մենք բարդ ժամանակներ ենք ապրում. Իլյա Երկրորդը՝ Վրաստանում ՀՀ դեսպանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին