Հայաստանի կառավարությունը նախատեսում է նոր հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել: Այվ ավելի հավակնոտ է լինելու: Այսօր՝ դեկտեմբերի 14-ի, կառավարության նիստում հայտարաեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը պնախ հիշեցրերց, որ 2015 թվականին ընդունվել էր Հակոկոռուպցիոն ռազմավարությունը: «Կառավարության նախաձեռնությամբ այս ժամանակատվածում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը: Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջացառումներ՝ նոր հավակնոտ հակոկոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի և արդյունքների գնահատման մեխանիզմները», - հայտարարեց վարչապետը:
Ըստ այդմ նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մաշակման և միջոցառումների կատարման աշխատանքները: Վարչապետը հանձնարարվեց նաև 30-օրյա ժամկետում ըստ ոլորտի մշակել հակոկոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և դրանք ներկայացնել Արդարադատության նախարարությանը:
«Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում եմ 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող 4 ոլորտային հակակոռուպցիոն միջացառումների մոնիթորինգի և գնահատման մեխազնիզմների մշակման աշխատանքները, սահմանված ժամկետում ամփոփել Հակոկոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված և իրականացված միջացառումներն ու դրանց արդյունքները: Պետք է նաև ներկայացնել ամփոփ տեղեկատվություն՝ ապահովելով դրա հասանելիությունը հասարակության լայն զանգվածներին», - ասաց նա:
Արդարադատության նախարարին հանձնարարվեց նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ հստակ արձանագրել թիրախային ոլորտներ, մոնիթորինգային և գնահատման ցուցանշներ, ինչպես նաև կոնկրտ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը և կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Վերջում նա հավելեց, որ նոր փաստաթղթի մշակման աշխատանքներին պետք է հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին, իրավաբաններին, գիտնականներին և այլ շահագրգիռ մարմիններին:
Հատկանշական է, որ չնայած մշակվող տարբեր ռազմավարությունների եւ գոծողությունների ծրագրերի, ըստ Թրանսփարենսի ինթերնեշնլի, կոռուպցիայի ընկալման համաթվերով ցուցանիշները բավականին ոչ հուսադրող են: Ինչպես նշում է կազմակերպության ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, կոռուպցիայի ընկալման համաթվով 2003-ից, հաշվի առնելով նվազագույնը երեք միջազգային հետազոտությունները, որեւէ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելին՝ կարելի է ասել՝ «լճացման իրավիճակ է»:
«2008-2011-ին որոշ փոփոխություն եղավ, նվազման առումով եւ որոշ լավացում եղավ մինչեւ 2013-ը, 2014-ից սկսել է նորից նույն տխուր իրավիճակը»: Նա նշեց, որ կոռուպցիայի ցուցանիշը ՀՀ-ում ամենավատերից չի՝ նախկին խորհրդային հանրապետությունների համեմատ, բայց զբաղեցրած տեղով ավելի ներքեւի հորիզոնականներ է իջնում», - վերջերս հայտարարել էր Հոկտանյանը՝ հավելելով, որ այլլ երկրներում նոր քայլեր են ձեռնարկում, ընկալման ցուցանիշը բարելավվում է, «ՀՀ-ում այդ բարելավումը չկա»:
Նա ասաց, որ «Ֆրիդմ Հաուսի» ցուցանիշը չի փոխվում: Ինչպես հիշեցնում է «Առավոտը», 70 տոկոս երկրներում ավելի լավ է իրավիճակը, քան ՀՀ-ում: Այս ցուցանիշի պատճառով նոյեմբերի 20-ին հրապարակվեց հազարամյակի մարտահրավերների գնահատման երկրների ցանկը եւ միայն կոռուպցիայի պատճառով Հայաստանը դուրս մնաց Հազարամյակի մարտահրավերների կողմից ֆինանսավորվող երկրների ցանկից:
Հայաստանը հայտնվել է նաեւ ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի մոխրագույն ցուցակում: Սա ցույց է տալիս, թե որքանով է հարկային օրենսդրությունը թափանցիկ: Կա 17 երկրների սեւ ցուցակը եւ կա 47 երկրների մոխրագույն ցուցակ, որի մեջ է նաեւ Հայաստանը: Հոկտանյանի խոսքով՝ դեռռւ մոխրագույն ցուցակ են գցել, ոչ թե սեւ, որովհետեւ Ֆիննախի կողմից կարծիք է եղել, որ կուղղվեն: «Հուսանք, ապագայում սեւ ցուցակում չի հայտնվի Հայաստանը», - եզրափակում է նա: