Անվտանգությունից մինչեւ զբոսաշրջություն. Վարչապետը 2018 թ-ի համար հանձնարականներ տվեց
ՀՀ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստին վարչապետ Կարեն կրաապետյանը հանդես եկավ արդեն ավանդական դարձած հանձնարարականներով, որոնք մի մասը վերաբերում էր 2018–ին Հայաստանում սպասվող երեք մեծ միջոցառումներին:
«2018 թվականին Հայաստանում երեք կարեւորագույն իրադարձություններ են նախատեսված։ Դրանք են մայիսյան հերոսամարտի 100 ամյակի միջոցառումներն են, երկրորդը՝ Երեւանի 2880 ամյակն է, իսկ երրորդը՝ հոկտեմբերին նախատեսվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է», - ասաց վարչապետն ու հավելեց, որ կազմակերպչական հարցերն արդեն իսկ ընթացքի մեջ են։
Նրա խոսքով, այս միջոցառումների ժամանակ սպավում է նաեւ զբոսաշրջության աճ, ըստ այդմ հնչեցին հետեւյալ հանձնարարականները:
«Հաշվի առնելով ի թիվս այլ հանգամանքների, ակնկալվում է նաեւ զբոսաշրջության աճ, հանձնարարում եմ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, Տրանսպորտի, Կապի եւ ՏՏ նախարարին, քաղաքաշինության եւ զբոսաշրջության պետական կոմիտեների նախագահներին, ինչպես նաեւ առաջարկում Երեւանի եւ Գյումրու քաղաքապետերին երկու ամսյա ժամկետում համատեղ միջոցներ ձեռնարկել ուղղված Երեւանի եւ Գյումրու, ինչպես նաեւ Վանաձորի եւ Հանրապետության այլ մարզկենտրոնների մուտքի եւ ելքի ճարտարապետական լուծումների կանոնակարգմանը եւ միջավայրի բարեկարգմանը՝ առանձնակի կարեւորելով Զվարթնոց օդանավակայանից դեպի Երեւան տանող եւ Շիրակ օդանավակայանից դեպի Գյումրի տանող ճանապարհների հատվածները եւ արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ»,- հանձնարարեց վարչապետը։
Նա նաեւ հանձնարարականների մեջ ներառեց ոստիկանությանը՝ օդանավակայաններից դեպի Երեւան ու Գյումրի տանող ճանապարհներին արգելքների հստակեցման եւ երթեւեկության անվտանգության ապահովման տեսանկյունից: