22.12.2024
Փոխվարչապետ. Հայաստանին ձեռնտու է առևտուր անել ՌԴ-ի հետ և լինել ԵԱՏՄ-ում
01.04.2015
Փոխվարչապետ. Հայաստանին ձեռնտու է առևտուր անել ՌԴ-ի հետ և լինել ԵԱՏՄ-ում

Տնտեսական առումով ՀՀ-ին ձեռնտու է առևտուր անել Ռուսաստանի հետ և լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում: Այդ մասին Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, նախարար Վաչե Գաբրիելյանը: Գաբրիելյանի խոսքով, սկզբում Երևանում չէին գիտակցում, թե ինչպես Հայաստանը կարող է միանալ ԵԱՏՄ-ին, քանի որ երկիրը ընդհանուր սահման չունի ՌԴ-ի և ինտեգրացիոն միության անդամ այլ երկրների հետ: ,- նշել է Գաբրիելյանը: Նրա խոսքով, ԵԱՏՄ-ին միանալուց երեք ամիս անց, որոշակի դժվարություններ դեռևս մնում են. ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում: , - նշել է Գաբրիելյանը: Ըստ նրա՝ դեռևս կարելի է խոսել ներուժի առկայության մասին, որը դեռ պետք է օգտագործվի: , - նշել է Գաբրիելյանը: Նա նշել է, որ ՌԴ-ի պատասխան պատժամիջողների հետևանքով ռուսական խանութներից անհետացել են եվրոպական գյուղատնտեսական ապրանքները և Հայաստանը կարող է ավելացնել իր գյուղատնտեսական ապրանքների արտահանումը դեպի ռուսական շուկա: , - նշել է Գաբրիելյանը: Ըստ նրա՝ ռուսական կողմից նույնպես նկատվում է հետաքրքրություն և հարցը կայանում է երկու երկրների բիզնեսմեններին միմյանց հանդիպացնելու մեջ: ,-նշել է Գաբրիելյանը: Փոխվարչապետը ասել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը իր մեջ նաև խնդիրներ է պարունակում: , - նշել է Գաբրիելյանը, հավելելով, որ Վերին Լարսի հզորությունները կարելի է ավելացնել՝ապահովելով հայկական արտադրանքի համար: , - հավելել է փոխվարչապետը: