Վաշինգտոնն ամեն ինչր կանի, որպեսզի ապակայունացնի իրավիճակը Կենտրոնական Ասիայում և թույլ չտա Նոր Մետաքսի ճանապարհի կյանքի կոչումը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Իգոր Կորոտչենկոն, փոխանցում է «Звезда»–ն։Նրա խոսքով, ԱՄՆ–ն հասկանում է, որ պանեվրասիական տնտեսական համակարգը Չինաստանին համաշխարհային առաջնորդ է դարձնելու և փորձում է դա թույլ չտալ`փոխելով Կենտրոնական Ասիայի երկրների ապագան հօգուտ իրեն։«ԱՄՆ–ն շարունակում է Կենտրոնական Ասիայի ապակայունացման աշխատանքներն, այդ թվում օգտագործելով ամերիկյան դեսպանատների աշխատանքները»,–հավելել է նա։