25.11.2024
Բանակում 52 զոհերից միայն 22 զինծառայողն է զոհվել հակառակորդի կրակոցից
prev Նախորդ նորություն

Մանդարիններն աբխազական, հանդիպումը՝ հայ-ռուսական. հանդիպել են Նալբանդյանն ու Լավրովը

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից:


Հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։


Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։


Նշենք, որ նախքան հանդիպման մեկնարկը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան facebook-յան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. ««Մանդարիններն աբխազական են»,- կատակեց Սերգեյ Լավրովը իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից առաջ»: