20.04.2025
Մանդարիններն աբխազական, հանդիպումը՝ հայ-ռուսական. հանդիպել են Նալբանդյանն ու Լավրովը
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։


Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը, տարբեր հարթություններում առկա համագործակցությանն առնչվող հարցեր:


Զրուցակիցները գոհունակություն են հայտնել, որ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության ամրապնդման և խորացման համար:


Էդվարդ Նալբանդյանը և Թոմաս Գրեմինգերը անդրադարձել են ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցերի, արտգործնախարարների 24-րդ խորհրդի արդյունքներին։


Նախարար Նալբանդյանը գլխավոր քարտուղար Գրեմինգերին է ներկայացրել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված՝ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, անդրադարձել երկու օր առաջ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումներին:

Մամուլ. ՀՀԿ-ի ներսում 2018-ին իշխանության ղե­կին մնալու պայքար է ընթանում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար