22.12.2024
Շրյոդեր. Չպետք է զարմանալ Մոսկվայի ուժեղ արձագանքից, երբ ՆԱՏՕ-ն մոտենում է ռուսական սահմաններին
30.03.2015
Շրյոդեր. Չպետք է զարմանալ Մոսկվայի ուժեղ արձագանքից, երբ ՆԱՏՕ-ն մոտենում է ռուսական սահմաններին

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը գերմանական Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում քննադատել է արևմտյան երկրների ջանքերը մեկուսացնել Ռուսաստանը և նշել է, որ հասկանում է Մոսկվայի մտահոգությունները անվտանգության հետ կապված: , - նշել է նախկին կանցլերը: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վերջերս ելույթ ունենալով Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստին, նշել է, որ Ռուսաստանին զսպելու համար օգտագործվում են տարբեր միջոցներ՝ քաղաքական և տնտեսական մեկուսացումից մինչև տեղեկատվական զանգվածային պատերազմներ և հատուկ ծառայությունների գործիքներ: Պուտինի խոսքով ՆԱՏՕ-ն ստեղծում է արագ արձագանքման ուժեր և ավելացնում է իր ենթակառուցվածքները ՌԴ-ի սահմանների մոտ: Բացի այդ, փորձ է արվում խախտել միջուկային բալանսը, արագ տեմպերով ստեղծվում է եվրոպական և ասիական-խաղաղօվկիանոսյան հակահրթիռային համակարգերը: Նշում է Կրեմլի պաշտոնական կայքը: ՌԴ-ի Անվտանգության խորհրդի փորձագետները կարծում են, որ երկարաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ն իրենց գործընկերների հետ միասին շարունակելու են ՌԴ-ի քաղաքական և տնտեսական մեկուսացման կուրսը: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները մեծ ջանքեր են գործադրելու ՌԴ-ի գործընկեր պետությունների մոտ հակառուսական քաղաքական ուղենիշներ ձևավորելու համար, ինչպես նաև կփորձեն նվազեցնել ռուսական ազդեցությունը հետխորհդային տարածքում: Վաշինգտոնը շարունակելու է համաշխարհային դոմինանտ ուժ մնալու քաղաքականությունը, կուժեղացնի ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորությունները: Գերմանիայի նախկին կանցլերը անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին նշել է, որ Ուկրաինայի հակամարտությունում սխալներ են գործել երկու կողմերն էլ: , - նշել է Շրյոդերը՝ հավելելով, որ եթե ինքը կանցլեր լիներ չէր համաձայնվի, որպեսզի ՌԴ-ին դուրս թողնեն Մեծ ութնյակից: