4.07.2025
Ադրբեջան-Ղազախստան. Էներգետիկ-տրանսպորտային միջանցք
22.09.2016
Ադրբեջան-Ղազախստան. Էներգետիկ-տրանսպորտային միջանցք

2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տարածքով դեպի Բաթումիի նավթային տերմինալ տեղափոխված ղազախական նավթի քանակը կազմել է 1,6 միլիոն տոննա: Այդ մասին նշված է ղազախա-ադրբեջանական տնտեսական զարգացման միջկառավարական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ,փոխանցում է КазТАГ-ը: 2015 թվականի ադրբեջանական տարածքով դեպի Բաթումիի է տարանցվել 2,9 տոննա ղազախական նավթ ու նավթամթերք: Ղազախական կողմն առաջարկել է ադրբեջանական նավթային պետական ընկերությանը մասնակցել մերձկասսպան Եվրասիա իջվածքի հետազոտությանը: Աստանան նաև Բաքվից խնդրել է նվազեցնել Բաքու-Աքթաու ուղղությամբ լաստանավերով բեռնատար ավտոմեքենաների տեղափոխության սակագները: Մինչ այս, Աստանայում Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները քննակել են երեք երկրների տարածքով նավթամթերքների, ցորենի, մետաղների տեղափոխության համար նպաստավոր սակագների սահմանումը: Ադրբեջանի երկաթգծերի ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են նպաստավոր պայմաններ ստեղծել ապրանքների համար՝ Ադրբեջանի տարածքով դրանք դեպի Վրաստան ու Թուրքիա տեղափոխելու համար, փոխանցում է khabar.kz-ը: Աշնանը նախատեսվում է Ղազախաստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցը Ադրբեջան: Ղազախաստանի Մեջլիսի պատգամավոր, նախագահի աշխատակազմի նախկին գլխավոր փորձագետ Քամալ Բուրհանովը նշել է, որ այդ այցը շատ կարևոր է երկկողմ կապերի հետագա ամրապնդման համար: Ըստ նրա, Ղազախստանն ու Ադրբեջանը սերտորեն կապված են տնտեսական, աշխարհաքաղաքական և պատմական առումներով: Ղազախաստանն իր նավթը Բաքվով տեղափոխում է Բաթումի ու այդ հարցով Ադրբեջանը շատ է օգնում Ղազախաստանին: