24.07.2025
Պուտինը հրահանգել է զորքերը դուրս բերել Սիրիայից
prev Նախորդ նորություն

Իրաքն Իրանի հետ համաձայնագիր է ստորագրել Քիրքուքից նավթի արտահանման մասին

Իրաքն Իրանի հետ համաձայնագիր է ստորագրել Քիրքուքի հանքավայրերից օրական 30-60 000 բարել իրաքյան նավթի հարևան երկիր արտահանման մասին: Այս մասին հայտնել է Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ-Լաիբին:

«Համաձայնագիրը, որն այսօր ստորագրել է Իրաքյան SOMO նավթային մարքեթինգային ընկերությունն իրանական կողմի հետ իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ, նախատեսում է իրաքյան նավթը ցիստերններով հասցնել մինչև իրանական Քերմանշահ նահանգի հետ սահման մինչ իրանական կողմը նույն ծավալի և նույն որակի նավթ կմատակարարի Իրաքի հարավային նավահանգիստներ»,- նշել է ալ-Լաիբին:

Ընկերության գլխավոր տնօրեն Ալա ալ-Յասիրին հավելել է, որ նավթի արտահանումը կսկսվի մոտ ժամանակներս նավթի փոխադրումով զբաղվող ընկերությունների միջև տենդերի անցկացումից հետո:

Նեթանյահու. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կնպաստի խաղաղությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին