24.11.2024
Սպիտակ տուն. Ցավում ենք, որ Պաղեստինը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ փոխնախագահի հետ
prev Նախորդ նորություն

Պուտինը հրահանգել է զորքերը դուրս բերել Սիրիայից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն այսօր առավոտյան ժամանել է Սիրիայում գտնվող ռուսական Հմեյմիմ ռազմաբազա, հրամայել է սկսել Սիրիայից ռուսական զինված ուժերը դուրս բերելու գործընթացը։ Այդ մասին նա հայտարարել է ռուս զինվորականների հետ ունեցած հանդիպման ժամանակ։


Պուտինի խոսքերով՝ ռուս զինծառայողները հաղթանակով են վերադառնում իրենց հարազատների մոտ։ ՌԴ նախագահը մեկ անգամ ևս ընդգծել է, որ իրենք սիրիական բանակի հետ համատեղ «ջախջախել են» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: ՌԴ նախագահի խոսքերով՝ հենց այդ պատճառով որոշել են Սիրիայում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների «զգալի մասը դուրս բերել Սիրիայից»:


Մինույն ժամանակ, Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման, ռազմական մասնագետների ուսուցման հարցերում ստանձնած պարտավորություններից:


Ռազմինֆոն հիշեցնում է՝ նոյեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Սիրիայից Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների դուրս բերելուց հետո այնտեղ, այնուամենայնիվ, կշարունակեն մնալ հիմնական զինատեսակները՝ ինքնաթիռները, զրահատեխնիկան, ՀՕՊ համակարգերը, այդ թվում՝ Ս-400 համալիրները: