24.09.2026
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը

Նյու Յորքում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:


Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում:


Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերի առաջմղման և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:


Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության թեմաների:


 

«Արմենիկումի» նախկին տնօրենը կկանգնի դատարանի առաջ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
21.09.2026
«Հայաստանն է մեր երազանքների հայրենիքը». վարչապետի ուղերձը ժողովրդին