24.11.2024
Իրանը պատրաստ է վերականգել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ, բայց նախապայմանով
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն չի կարծում, թե Սիրիայում ռազմական հակամարտությունը ավարտվել է. Մոգերինի

ԵՄ-ն չի կարծում, որ Սիրիայում ռազմական հակամարտությունն ավարտվել է: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

Նրա խոսքով՝ չկան «իրական պատճառներ» համաձայնելու, որ սիրիական պատերազմը վերջացել է, իսկ իրավիճակը շուտով կկարգավորվի, հաղորդում է DW- ն:

Եվրամիությունը Սիրիայի խաղաղ գործընթացի համար մեկ ճանապարհն է տեսնում` Ժնեւում բանակցությունները, որոնք անցկացվում են ՄԱԿ հովանու ներքո: Միայն ՄԱԿ-ը կարող է երաշխավորել «սիրիական հարցի քաղաքական լուծման հուսալի շրջանակը»:

Միայն Ժնեւում պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո, Եվրամիությունը պատրաստ կլինի տրամադրել խոստացված ֆինանսական ռեսուրսները Սիրիայի վերականգնման համար, ընդգծել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը: