Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության մեջ միջազգային իրավունքը չի աշխատում: Չնայած դրան, Ադրբեջանը կշարունակի քաղաքական և դիվանագիտական ջանքեր գործադրել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: APA հաղորդմամբ, նա նշել է, թե երբ միջազգային ճնշումը Հայաստանի վրա ավելանում է, այն դիմում է սադրանքների: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի ամբողջականության շրջանակում: Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետությունը: Հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային: Վիեննայի հանդիպմանը չեն ընդունվել Հայաստանի առաջ քաշած պայմանները: Սանկտ Պետերբուրգի հանդիպումը դրական արդյունքներ ունի»,- ասել է Ալիևը: Նա նաև հավելել է, թե ադրբեջանական բանակը կարող է ցանկացած խնդիր լուծել: