26.11.2024
Մեկ հանդիպում՝ 2 իրականություն. Բաքուն մոռացե՞լ է Վիեննայի, Պետերբուրգի և Ժնևի մասին
prev Նախորդ նորություն

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

Դեկտեմբերի 7-ի առավոտյան աշխատանքային այցելությամբ Վիեննայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:  


Արտգործնախարարներն անդրադարձել են նոյեմբերի 30-ին Մինսկում կայացած Հավաքական անվտանգության խորհդրի նիստի արդյունքներին։


Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ օրակարգայն հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումների համադրման առնչվող հարցեր, արծարծվել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ: