26.11.2024
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Ղազախստանը պատրաստվում է իր գազն արտահանել Ադրբեջանի տարածքով

Բաքուն և Աստանան ստեղծում են երկու աշխատանքային խումբ`ղազախական նավթն ու գազն Ադրբեջանի տարածքով համաշխարհային շուկաներ արտահանելու համար։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևը։

Ըստ նրա, ղազախական գազի արդյունահանման ծավալները մեծանում են ու Ադրբեջանի դիտարկվում է, որպես այդ գազի տարանցման ուղիներից մեկը։ Նա նշել է, որ իրենք քննարկում են Ղազախստանի արևմուտքում LNG գործարանի կառուցման հնարավորությունն ու գազն այնտեղից Ադրբեջանի տարածքով արտահանելու հնարավորությունը։

Նա հավելել է, որ երկրորդ աշխատաքային խումբը քննարկելու է ղազախական նավթն Ադրբեջանի տարածքով արտահանելու հնարավորությունը։