26.11.2024
Թուրքիայի զինուժը փորձարկել է թուրքական արտադրության նոր հրետանին
prev Նախորդ նորություն

Մեկ հանդիպում՝ 2 իրականություն. Բաքուն մոռացե՞լ է Վիեննայի, Պետերբուրգի և Ժնևի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2018 թ-ի սկզբին: Միեւնույն ժամանակ ադրբեջանական կողմը հստակ նշում է, որ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին, ավելին՝ այդ ամսվա երկրորդ կեսին, մինչդեռ հաղորդագրության հայկական տարբերակում միայն նշվում է «2018 թ-ի սկզբը»:


Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, սակայն մեկ կարեւոր փաստ բացակայում է կամ ուղղակի միտումնավոր չի հիշատակվում: Խոսքը Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման մասին է, որն ըստ հայկական կողմի տարածած մամուլի հաղորդագրության, եղել է նախօրեին Վիեննայում երկու արտգործնախարարների քննարկման օրակարգում:


«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները», - ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։


Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում 2016 թ-ի ապրիլայն ռազմական բախումերից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայամանավորվել էին անվերապահորեն հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին, մեծացնել առաջնագծում Անջեյ Կասպշիկի ղեկավարության տակ գործող դիտորդների քանակը եւ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել շփման գծում:


Այդ հանդիպումներից գերթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը:


Ժնևում այս տարվա նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ գագաթաժողովին պայմանավորվածություն ձեռք բերվեց «միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով»: Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող զոհվեց:


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչ Հիքմեթ Հաջիեւը ոչ հստատ է ներկայացնում Վիեննայում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդպման ժամանակ տեղի ունեցած քննարկումների առարկան: Համաձայն Հաջիեւի հայտարարության, որը մեջբերում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը, այս անգամ Վիեննայում նախարները ինտենսիվ կերպով քննարկել են հակամարտության կարգավորմանն ուղղված առկա առաջարկները:


«Ինտենսիվ բանակցությունների արդյուքնում համաձայնություն է ձեռք բերվել նախարարների մակարդակով եւս մեկ հանդիպում անցկացնել 2018 թ-ի հունվար ամսի երկրորդ կեսին», - տեղեկացրել է Հաջիեւը եւ մեջբերել Մամեդյարովի խոսքերը. «Տեղի է ունեցել պոզիտիվ եւ կառուցողական հանդիպում»: