25.11.2024
ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Լիտվան մեծացրել է արտահանման ծավալները. դեսպան
prev Նախորդ նորություն

Մեր աղաչանքն ԱՄՆ-ին՝ ճանաչել Երուսաղեմի առկա կարգավիճակը. Երուսաղեմի հայոց պատրիարք

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշումից հետո Դոնալդ Թրամփին նամակով դիմել են Երուսաղեմի 13 պատրիարք և եկեղեցիների առաջնորդ, նրանց թվում՝ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Այս մասին հաղորդում է armtimes.com-ը:


«Մենք համոզված ենք, որ նման քայլը կբերի ատելության ավելացմանը, կոնֆլիկտի, բռնության սրացմանը Երուսաղեմում և Սուրբ հողում: Մեր խորհուրդն ու աղաչանքն է, որ Միացյալ Նահանգները շարունակեն ճանաչել Երուսաղեմի ներկա միջազգային կարգավիճակը: Յուրաքանչյուր փոփոխություն կարող է բերել անվերադարձ վնասի»,- գրել են պատրիարքները:


Նրանք նաև հավելել են, որ ԱՄՆ նախագահի այս որոշման հետևանքով տարածաշրջանում ավելի մեծ է կործանարար մասնատման վտանգը:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: