24.11.2024
ՄԻԵԴ. Ադրբեջանը ԼՂ հակամարտության ընթացքում բռնի տեղահանվածի ընտանիքին կվճարի 35000 եվրո
prev Նախորդ նորություն

Իրանի նախագահը կայցելի Ադրբեջան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկա օրերին կայցելի Բաքու։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։

Դեսպանը չի նշել այցի կոնկրետ ժամկետները, սակայն նշել է, որ այցի հիմնական նպատակն է այցելել Նեֆտեչալայի արդյունաբերական գոտում կառուցվող համատեղ ադրբեջանա–իրանական գործարանի շինհրապարակ։

Իրանի նախագահը, հավանաբար Բաքու կացելի Ադրբեջանի, Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների Բաքվում դեկտեմբերի 19-20–ին կայանալիք հանդիպումից հետո։