24.11.2024
Կանադացի պատգամավորը խորհրդարանին է ներկայացրել ապրիլյան պատերազմի սարսափելի դրվագներ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտությունը ամենևին էլ սառեցված հակամարտություն չէ. Ֆրանսիայի դեսպան

Ղարաբաղյան հակամարտությունը ամենևին էլ սառեցված հակամարտություն չէ: Սա իրական հակամարտություն է, որը ծանր ազդեցություն է թողնում Հայաստանի վրա: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը:


Նրա խոսքով, ինքը երկու ամիս է, որ Հայաստանում է և այդ ընթացքում եղել են զոհեր շփման գծում.


«2017 թվականին  մինչ օրս շուրջ 57 զինվոր է զոհվել: Ֆրանսիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Ֆրանսիան վճռական է իրականացնել այն աշխատանքը, որը ստանձնել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ իրեն զարմացրել է հասարակության մեջ հակամարտության արտացոլված լինելու աստիճանը:


Դիվանագետը նշել է, որ հակամարտությունը սառեցված չէ, այլ գործող կոնֆլիկտ է, որն ազդում է ժողովրդի եւ տնտեսության վրա: «Եվ դա մեզ անհանգստացնում է»,-նշել է դեսպանը:


Ժոնաթան Լաքոթը նաև նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունք: Եվ հստակ է, որ այն ռազմական լուծում չունի: Այս իմաստով նա հավաստիացրեց, որ Ֆրանսիան հետևողական է, պատրաստ է լիակատար իրականացնել այն հանձնառությունները, որոնք ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում.


«Սա այն հակամարտությունն է, որին Ֆրանսիայում հետևում են  ամենաբարձր մակարդակում: Խոսքը միջնորդական դիրքորոշման մասին է: Բանակցված և տևական լուծում գտնելու կարևորությունը պատկանում է հակամարտող  երկու կողմերին», - հավելեց դեսպան Լաքոթը: