24.11.2024
ՀՀ այցելող ռուսաստանցի զբոսաշրջիկներն ավելացել են 32%-ով
prev Նախորդ նորություն

ՀԱԷԿ-ը ստացել է «Ռուսատոմ Սերվիս»-ից մատակարարվելիք երկու տուրբոգեներատորից առաջինը

«Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը դեկտեմբերի 10-ին ավարտել է ՀԱԷԿ-ի համար նախատեսված 2 տուրբոգեներատորից առաջինի տեղափոխումը Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ընկերության լրատվական ծառայությունից:


Սանկտ Պետերբուրգում արտադրված սարքավորման տեղափոխումը իրականացվել է երկու փուլով իրականացվել. նախ, ծովով մինչև Վրաստանի Փոթի նավահանգիստ, իսկ այնտեղից արդեն ցամաքային ճանապարհով մինչև Հայկական ատոմակայան:


Նշվում է, որ նոր ագրեգատը կտեղադրվի հնի փոխարեն, որն արտադրվել էր դեռ անցած դարի 70-ականներին: Տուրբոգեներատորի հետ միասին կփոխանակվեն նաև օժանդակ համակարգերը, ինչը հանդիսանում է նախագծի վրա աշխատանքի առանձնահատկություններից մեկը:

Ըստ 2016 թվականի դեկտեմբերին ստորագրված պայմանագրի, «Սիլովիե մաշինի» ընկերությունը պետք է ՀԱԷԿ-ի արդիականացվող բլոկի համար երկու կոմպլեկտային տուրբոգեներատոր արտադրի՝ նվազագույն հզորությունը 236 ՄՎտ: 

Երկրորդ գեներատորը ՀԱԷԿ-ը կստանա 2018-ի դեկետմբերին: