25.11.2024
«Ելք»-ն առաջադրեց նախագահի իր թեկնածուին ու սկսում է քննարկումները «Ծառուկյան» դաշինքի հետ
prev Նախորդ նորություն

Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չուզենա լինել վարչապետ. Գալուստ Սահակյան

Հանրապետական կուսակցությունում վաղուց կողմնորոշվել են ՀՀ ապագա վարչապետի հարցում՝ Սերժ Սարգսյանն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը.

«Այն անձը, որը մասնակցել է մեր երկրի ամբողջական ճակատագրին՝ անկախություն, պատերազմ, փորձություն և ունի քաղաքական հենարան դա Սերժ Սարգսյանն է: Իհարկե, քաղաքականության մեջ երբեք անվիճելի հեղինակություններ չեն լինում, պարզապես այդ մարդիկ քաղաքական պայմանների հետեւանքով ընտրվում են հանրության ներկայացուցիչներ… Սերժ Սարգսյանը ոչ թե անվիճելի հեղինակություն է, այլ հենց Սերժ Սարգսյանն է»,- հայտարարեց նա:

Նույն տրամաբանության մեջ շարունակելով Գալուստ Սահակյանը նշեց, որ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որը չի մասնակցել երկրի անկախության համար տարվող գործընթացներին, ոչ թե իրավունք չունի վարչապետ լինելու, այլ չունի քաղաքական հենարան, թիկունքում այնպիսի քաղաքական ուժ, որը կօգներ հաղթահարել: Ավելին.

«Անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, բայց ես չեմ կարծում, որ խնդիրը գնում է այդ ուղղությամբ: Ես ասում եմ՝ կլինի Սերժ Սարգսյանը: Մենք էլ ամեն ինչ պետք է անենք, որ նա ուզենա: Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չուզենա լինել վարչապետ»,- շեշտեց Սահակյանը: