24.11.2024
Պայթուն Նյու Յորքում. վիրավորվել է մի քանի մարդ, նշվում է կասկածյալի ձերբակալության մասին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ հետախուզությունը 10 տարի առաջ գիտեր Հս.Կորեայում կենսաբանական զենքի ստեղծման մասին. WP

Ամերիկյան հետախուզությունն ավելի քան 10 տարի առաջ ԱՄՆ Կոնգրեսին զեկույց է ներկայացրել Հյուսիսային Կորեայում կենսաբանական զենքի գաղտնի ստեղծման վերաբերյալ: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, զեկույցը ներկայացվել էր 2006թ. Փհենյանի կողմից առաջին միջուկային փորձարկման իրականացումից 5 ամիս առաջ:


Ամերիկյան կողմի կազմած զեկույցում նշվում էր, որ Հյուսիսային Կորեան հավաքել է մի խումբ գիտնականների, սակայն նրանք, ենթադրաբար, բավականաչափ տեխնիկական հմտությունների չէին տիրապետում:


Հիմնվելով ամերիկյան և ասիական հետախուզությունների տվյալների վրա՝ աղբյուրը նշում է, որ այժմ Հյուսիսային Կորեան վճռականորեն շարժվում է կենսաբանական զենք ստեղծելու ճանապարհով: Բացի այդ, այն իր գիտնականներին արտասահման է ուղարկում՝ միկրոկենսաբանության ոլորտում գիտական աստիճան ստանալու համար:


Վերջին տարիներին Հյուսիսային Կորեան զբաղված է միջմայրցամաքային հրթիռների ու դրանց համար միջուկային մարտագլխիկների ստեղծմամբ: Թեև միջազգային հանրությունը ճնշում է գործադրում, իսկ ՄԱԿ-ն էլ դատապարտող բանաձևեր ընդունում, այնուհանդերձ՝ Փհենյանը շարունակում է վիճահարույց ծրագրի զարգացումը: