9.06.2025
Հայոց ցեղասպանության ընթացքում երեխաների սպանդը հերքողը մեզ դաս տալու իրավունք չունի.Լապիդ
prev Նախորդ նորություն

Պայթուն Նյու Յորքում. վիրավորվել է մի քանի մարդ, նշվում է կասկածյալի ձերբակալության մասին

Նյու Յորքի Մանհեթենի կենտրոնում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է իր Twitter-ի միկրոբլոգում հայտնում է Նյու Յորքի ոստիկանությունը:


Նշվում է , որ պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Այժմ իրականացվում է հարակից մետրոկայարաններից մարդկանց տարհանում:


«Այս տեղեկությունը դեռ նախնական է»,- ասվում է ոստիկանության տարածած հայտարարությունում:


The New York Post-ի փոխանցմամբ, որը հղում է կատարում իրավապահներին, պայթյունի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ: Հաղորդվում է կասկածյալի ձերբակալության մասին, որին կարող էր պատկանած լինել ռումբը։


Պայթյունը տեղի է ունեցել Փորթ-Աութորիթիի ավտոկայանում (Port Authority):


Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները եւ ոստիկանությունը:

ԱՄՆ հետախուզությունը 10 տարի առաջ գիտեր Հս.Կորեայում կենսաբանական զենքի ստեղծման մասին. WP
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին