24.11.2024
ԱՄՆ հետախուզությունը 10 տարի առաջ գիտեր Հս.Կորեայում կենսաբանական զենքի ստեղծման մասին. WP
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը համակերպվել է Սիրիայում Ասադի նախագահության հետ. The New Yorker

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համակարպվել է այն մտքի հետ, որ Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադը կշարունակի նախագահել մինչ 2021թ.: Այս մասին հայտնում են The New Yorker-ը՝ հղում կատարելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնական աղբյուրներին:


Նշենք, որ Սիրիայում հաջորդ նախագահական ընտրությունները կայանալու են 2021թ.: Թրամփի վարչակազմը մինչեւ հաջորդ ժամկետն Ասադի նախագահության մտքի հետ համակերպվել է վերջին մի քանի ամիսներին իրադարձությունների ձարգացման տրամաբանությունից ելնելով: Դրանք այնպես են զարգացել, որ ԱՄՆ-ի իշխանությունները համաձայնել են Ասադի՝ ևս 4 տարվա նախագահությանը, նշում է պարբերականը:


Այնուհանդերձ՝ ամերիկյան կողմը լուրջ մտավախություն ունի առ այն, որ 2021թ. Ասադը, որի ընտանիքը Սիրիան կառավարում է մոտ կես դար, կրկին կառաջադրի թեկնածությունն ու կհաղթի՝ դեռ երկար տարիներ մնալով իշխանության գլխին:


Պարբերականը նաեւ նշում է, որ ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ նվազել է՝ ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի իրական դերակատարության աճի ֆոնին:


Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Սիրիայում գտնվող ռուսական Հմեյմիմ ռազմաբազա եւ հրամայեց սկսել Սիրիայից ռուսական զինված ուժերը դուրս բերելու գործընթացը։ Այդ մասին նա հայտարարեց ռուս զինվորականների հետ ունեցած հանդիպման ժամանակ։


Պուտինի խոսքերով՝ ռուս զինծառայողները հաղթանակով են վերադառնում իրենց հարազատների մոտ։ ՌԴ նախագահը մեկ անգամ եւս ընդգծել էր, որ իրենք սիրիական բանակի հետ համատեղ «ջախջախել են» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: ՌԴ նախագահի խոսքերով՝ հենց այդ պատճառով որոշել են Սիրիայում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների «զգալի մասը դուրս բերել Սիրիայից»:


Մինույն ժամանակ, Ռուսաստանը չի հրաժարվել Սիրիայի կառավարությանը սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման, ռազմական մասնագետների ուսուցման հարցերում ստանձնած պարտավորություններից: