24.11.2024
Նեթանյահու. Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կնպաստի խաղաղությանը
prev Նախորդ նորություն

Զարիֆը Եվրոպային խորհուրդ է տվել չկրկնել անցյալի սխալները

«Նյու-Յորք թայմս» թերթում լույս տեսած հոդվածում,Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնել միջուկային համաձայնության սահմաններից դուրս Սպիտակ Տանը Եվրոպայի հետևելու կապակցությամբ, ասելով, որ Եվրոպան պետք է կանխի պատմության կրկնությունը:

Նշելով, որ անցած 11 ամիսների ընթացքում ԱՄՆ-ն վատ վերաբերմունք է դրսևորել Իրանի բարյացակամության նկատմամբ, Զարիֆն ասել է. «Կլիմայական փոփոխությունների հարցից միչև Երուսաղեմի հարցը, ԱՄՆ-ի վստահելի չլինելը կանխատեսելի էր»:

Նրա խոսքով, Իրանի ռազմական կարողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին և պաշտպանական բնույթ են կրում, իսկ երբ Իրաքի նախկին բռնապետ Սադդամ Հուսեյնը խորհրդային ռումբերով ռմբակոծում էր Իրանի քաղաքները, աշխարհը ոչ միայն լռեց, այլև ոչ մի երկիր Թեհրանին զենք չվաճառեց այդ ոտնձգությանը դիմակայելու համար:

ԻԻՀ արտգործնախարարը պահանջել է իրագործել 2015թ. ներկայացված Թեհրանի նախագիծը, որտեղ կարևորվել է տարածաշրջանային բանակցությունը՝ խաղաղության ուղղությամբ համագործակցություն ծավալելու համար: