27.11.2024
Բաքվում դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել լրագրողի համար
prev Նախորդ նորություն

Թուրք իշխանությունները լուռ հետեւել են Դինքի սպանության կամզակերպմանը․ թուրք հետախույզ

Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի նախկին պետ Մեթին Յլըդըզը սկանդալային հայտարարություն է արել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Մեթին Յըլդըզը դատարանում հայտարարել է, թե պետությունը տեղյակ է եղել Դինքի սպանության նախապատրաստման մասին, սակայն ոչինչ չի արել նրան պաշտպանելու համար։

«Ոստիկանությունը եւ ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը մեզնից առաջ են իմացել Հրանտ Դինքի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին։ Ստամբուլի ոստիկանությունը բավարար տեղեկություններ ուներ, որ Դինքի դեմ մահափորձ են կազմակերպում։ Այնտեղ ամեն ինչ շատ լավ գիտեին, սակայն չփորձեցին կանխել սպանությունը»,-ասել է Մեթին Յըլդըզը։

Նշենք, որ նախորդ վկայության ժամանակ Մեթին Յըլդըզը նաեւ շեշտել է, որ Դինքի դեմ նախապատարստվող սպանության մասին տեղեկացրել է Ժանդարմերիայի հրամանատարին, սակայն, որեւէ հրանգ չի ստացել գործողություն իրականացնելու համար։